2023թ․- ի ապրիլ – դեկտեմբեր – «Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցում» գործընթացի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների հզորացում քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման ոլորտում»

Նպատակը՝ ապահովել Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների, ինչպես նաև «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցում» (ՔՆՄԿՌՄ/SAICM) գործընթացի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումը

 

Ծրագրի շրջանակում իրականացված քարոզարշավը կնպաստի քիմիական կոնվենցիաների վերաբերյալ ազգային պլանների, ինչպես նաև ՔՆՄԿՌՄ-ի և կայուն զարգացման 3-րդ նպատակի․ «Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից» թիրախ 3.9-ի․ «Մինչև 2030թ.-ն էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը», նպատակ 12-ի․ «Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ», թիրախ 12.4-ի, որը համահունչ է ՔՆՄԿՌՄ-ի ընդհանուր նպատակներին՝ «Մինչև 2020թ. հասնել քիմիական նյութերի և բոլոր թափոնների բնապահպանորեն անվտանգ կառավարմանը․․․ և զգալիորեն կրճատել դրանց արտազատումը մթնոլորտի, ջրի և հողի մեջ՝ նվազեցնելու դրանց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա» հաջողությամբ իրականացմանը։

 

Տեղեկատվական նյութեր`