2023 – Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում

Ծրագիրը կամրապնդի տարածաշրջանային հարթությունը և համագործակցությունը՝ ԱլԳ 3 երկրում (Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետություններ) ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործում տեղեկատվության հավաքագրման ու տարածման և փորձի փոխանակման միջոցով՝ 1992 թ.-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» Արձանագրության շրջանակում: Ծրագիրը կղեկավարի «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն, Հայաստան (Առաջատար գործընկեր)՝ համագործակցելով Մոլդովայի «Էկո-ՏԻՐԱՍ»  (Գործընկեր 1) և Վրաստանի «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն»  (IFCER) (Գործընկեր 2) կազմակերպությունների հետ, ընդ որում, երկրներից մեկը (Մոլդովան) Արձանագրության կողմ է և ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, մյուս երկիրը (Վրաստան) Արձանագրության կողմ չէ և ունի Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, և երրորդ երկիրը (Հայաստան) Արձանագրության կողմ չէ և ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ):

Ծրագիրը կնպաստի շահագրգիռ կողմերի (ՀԿ-ներ, տեղական համայնքներ, կանանց խմբեր և այլն) ավելի մեծ ներգրավվածությանը չսպասարկվող գյուղական համայնքների համար անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության խթանման գործում՝ բարձրացնելով անվտանգ խմելու ջրի իրավունքի մասին իրազեկվածությունը, ներառյալ չսպասարկվող գյուղական բնակավայրերի կանանց: Ծրագիրը կիրականացնի թեմատիկ հետազոտություն, համայնքահեն գործողություններ և առաջարկություններ կներկայացնի համապատասխան որոշումներ կայացնողների համար՝ կենտրոնանալով գյուղական բնակավայրերի վրա, որտեղ խմելու ջրամատակարարումն իրականացվում է ցիստեռններով/բաքերով շրջիկ մեքենաների միջոցով (Հայաստան) կամ ջրհորերի միջոցով (Մոլդովա և Վրաստան), այսինքն՝ կենտրոնացված խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքները բացակայում են։ Այսպիսով, ծրագիրը կնպաստի տարբեր համատեքստեր ունեցող երկրներում քաղաքացիական հասարակության դերակատարների վստահության ամրապնդմանը:

Թեմատիկ հետազոտության հղումը

 

Ծրագրի շրջանակում 2023թ․-ի հոկտեմբերի 25-ին՝ Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կազմակերպվեց ««ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության իրականացումը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում»» խորագրով հանդիպումը, որին ներկա էին ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, Մոլդովայի  և Վրաստանի վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Առաջարկություններ

Մամուլի հաղորդագրություն 

Օրակարգը 

Զեկույցները

«Ջրի և առողջության մասին» Արձանագրությունը և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը

Թեմատիկ հետազոտություն՝ իրավիճակի վերլուծություն Արձանագրության վավերացումից հետո 

  • Գիա Աբրամիա, «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն» (IFCER)

Թեմատիկ հետազոտություն՝ անվտանգ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը Վրաստանում 

  • Արմինե Առուշանյան, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե Գործողություններ «Ջրի և առողջության մասին» Արձանագրության ներքո իրականացվող ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության վերաբերյալ
  • Էմմա Անախասյան, «Հայ կանայք հանուն առողջության  և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Թեմատիկ հետազոտություն՝ անվտանգ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը Հայաստանում 

Անդրսահմանային համագործակցության փորձը Դնեստր գետի մասով «Ջրի և առողջության մասին» Արձանագրության դրույթների կիրառման վերաբերյալ

Նկարներ միջոցառումից և հանդիպումից

 
 

 

Հրաժարում պատասխանատվությունից

«Այս կայքէջը ստեղծվել և մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները»: