2019-2020 – «Հայաստանի կանաչ ռեյնջերները՝ կայուն կենսակերպի և կրթության համար» (GRA-SLE)

«Հայաստանի կանաչ ռեյնջերները՝ կայուն կենսակերպի և կրթության համար» (GRA-SLE) նախաձեռնությունն ուսանողների խումբ է, որը ստեղծվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի (ՀԿՀԱԱՇՄ) և Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի (CE-FCFM) հետ համատեղ իրականացվող «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի շրջանակում:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/ SLE) ծրագրի միջոցով: SLE ծրագիրը համատեղ ղեկավարվում է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության և Շվեդիայի կառավարության կողմից, որը ներկայացնում են Գլոբալ բնապահպանական ռազմավարության ինստիտուտը (IGES, https://iges.or.jp/en) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI, https://www.sei.org/): Ծրագիրն ընտրվել է «Կայուն կենսակերպ և կրթություն» ծրագրի առաջարկների համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը կնպաստի ԿԿԿ ծրագրին` զարգացնելով և վերարտադրելով կայուն կենսակերպեր ակադեմիական և տնտեսական ոլորտներում: Ակադեմիական ոլորտում նախագիծը կմշակի կայուն գյուղական պրակտիկա / ակադեմիական ծրագիր` համագործակցելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ: Այս նախագծի շրջանակում Սոլակ համայնքում իրականացվելիք փորձնական ծրագիրը կմշակի գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների կայուն բիզնես մոդելներ: Համալսարանի ուսանողները կաշխատեն Սոլակ համայնքի հետ համատեղ՝ մաքուր էներգիայի տարբեր լուծումներ որոնելու և ներդնելու համար այն գյուղատնտեսական սննդի շղթաներում, որոնք առավել տարածված են Սոլակի ֆերմերների շրջանում:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հիմնական նպատակն է խթանել առողջ կենսակերպը և էլեկտրիֆիկացնել գյուղատնտեսական սննդի արժեքային շղթան` կայուն բիզնես մոդելների ստեղծման և hայկական գյուղական համայնքների հետ միասնաբար կարողությունների զարգացման գործում երիտասարդ մասնագետներին  խրախուսելու միջոցով։

Մասնավորապես նախատեսվում է`

  • նպաստել բուհերի և գյուղատնտեսական քոլեջների երիտասարդ մասնագետների, կոոպերատիվների, ՀԿ-ների և մասնավոր ընկերությունների միջև կրթական և արդյունավետ համագործակցային գործողությունների խթանմանը` խրախուսելով գյուղական համայնքներում վերականգնվող տեխնոլոգիաների ավելի արագ ներդրումը՝ հաստատելով և ցուցադրելով դրանց արդյունավետությունն ու առավելությունները,
  • մշակել Հայաստանի գյուղական համայնքներում գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էներգետիկ արդյունավետության վերլուծության մեթոդներ, բացահայտել վերականգնվող էներգիայի ավելի հաջող ինտեգրման հնարավորությունները, ներդնել արդյունավետության բարելավումներ և արտադրանքի տարբերակում` ըստ տեղական և կայուն ինքնության,
  • գյուղական համայնքներում ավելի բարվոք կենսակերպի ներդրում` խրախուսելով կայուն բիզնես մոդելների մշակումը և ներդրումը, առողջ գյուղատնտեսական սննդի արտադրությունն ու սպառում,
  • նախագծել և իրականացնել կրթական և վերապատրաստման ծրագրեր` խրախուսելու և ուղղորդելու համար համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին, որպեսզի գյուղական համայնքների հետ համատեղ զարգացնեն կարողությունները, մշակեն և իրականացնեն կայուն ծրագրեր` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթայի տարբեր փուլերում:
  • Հայաստանում իրականացնել միկրոպիլոտային ծրագրեր՝ որպես ցուցադրական փորձ և համայնքային ռեսուրսային կենտրոններ՝ ուսանողների և համայնքի անդամների համար:
  • բացահայտել և ուսումնասիրել վերականգնվող էներգիայի խթանման գործիքները, ներառյալ ֆինանսավորման և մաքուր վճարման գործիքները, շուկայի ռազմավարությունների մշակումը` ապրանքների ավելի ճիշտ տեղակայման և իրացվելիության համար:
  • գյուղատնտեսական սննդի արժեքային շղթայի էլեկտրիֆիկացման օրինակներ Հայաստանում (միկրոպիլոտային ծրագիրը կծառայի որպես երիտասարդ մասնագետների համար համայնքային ռեսուրսային կենտրոն և ձևանմուշ նոր նախագծերի համար),
  • գյուղի կայուն զարգացման վերաբերյալ կրթական ծրագրեր տեղական բուհերի և տեխնիկական / գյուղատնտեսական քոլեջների համար,
  • գյուղական համայնքներում գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար կայուն բիզնես մոդելների բացահայտման և իրականացման համար մեթոդաբանություն և ձեռնարկներ` միկրոպիլոտային ծրագրի իրականացման ընթացքում փորձառության և մշակված լավագույն փորձի հավաքագրման միջոցով:
  • երկու երկրների (Հայաստան և Չիլի) համար քարոզչական և իրազեկային գործունեության պլաններ՝ տեղական այլ կազմակերպություններին ցուցադրելով տեխնոլոգիաներն ու ծրագրերի կառուցվածքը։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրատարակություններ

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Գործընկերներ

  • Ակադեմիական հաստատություններ՝
    • Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, https://anau.am/hy/)
    • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ, aua.am)
  • Մասնավոր ընկերություններ՝
    • «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերություն (https://www.ampartners.am/hy/about.html),
    • Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD, http://card.am/hy)
    • Արևային էներգիայի արտադրությամբ մասնագիտացված ընկերություններ (օրինակ` Solaress և այլն)

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՍՈԼԱԿ ՀԱՄԱՅՆՔ

Կոտայքի մարզ

ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:

ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ  իրավական ակտերով:

Մարզպետերն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սոլակ. Կարիքներ և հնարավորություններ

Սոլակ գյուղը գտնվում է Հրազդան գետի ափին, Կոտայքի մարզում, շրջկենտրոնից 5 կմ հարավ-արևմուտք: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 38 կմ է:

Ծովի մակարդակից բարձրությունը 1650 մ է: Սոլակի բնակչությունը կազմում է 2678 մարդ: Տարածքը 3020 կմ2 է: Համայնքն ունի դպրոց, գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ և ամբուլատոր առողջապահական բաժանմունք:

Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, բանջարեղենի և հացահատիկի մշակությամբ:

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Կենտրոնն օգնում է տեղական կին ֆերմերներին իրականացնել կայուն գյուղատնտեսություն՝ թունաքիմիկատների օգտագործման, բուսական թուրմերի, կոմպոստի և կենսահումուսի արտադրության և օգտագործման միջոցով, ինչպես նաև վնասատուների դեմ ինտեգրված պայքարի (ՎԴԻՊ) ներդրմամբ: Կենտրոնի կանայք աճեցնում, արտադրում և վաճառում են հետևյալ ապրանքները՝ չրեր, ոսպ, հաճար, չոր լոբի, թեյաբույսեր, մեղր, տնային արիշտա, քամած մածուն, փոխինձ, պանիր, ավանդական հաց ( լավաշ) և խմորեղեն: «Մեկ մոլորակ» ցանցի – ի աջակցությամբ կենտրոնի արևային չորանոցը հագեցվել է արևային վահանակներով: Այն կին ֆերմերները, որոնց ուսուցանվել է արևային էներգիայի միջոցով գյուղմթերքի չորացման մեթոդը  և դրա առավելությունները, կիսում են իրենց գիտելիքներն այլ գյուղերի կին ֆերմերների հետ: Բացի այդ, ՀԿՀԱԱՇՄ- ի աջակցությամբ, վերապատրաստված կին ֆերմերները հիմնել են փորձնական հողամաս` 90 մ2 փոքր ջերմոցով: ՀԿՀԱԱՇՄ – ն ապահովել է անհրաժեշտ ենթակառուցվածքները, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, ոռոգումը և խմելու ջրի մատակարարումը, ինչպես նաև տրամադրել է գյուղատնտեսական գործիքներ: Այսպիսով, կենտրոնը կին ֆերմերների համար ստեղծում է եկամտի ստեղծման հնարավորություններ:

  • Ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ) (կապ)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետադարձ կապ՝

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ
շրջակա միջավայրի» ՀԿ

ՀՀ, Երևան, 0019, Բաղրամյան պող. 24բ,

Հեռ.` (+374 10) 52 36 04

Էլ. փոստ` office@awhhe.am

Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/awhhe/?ref=bookmarks 

 

ՀԱՊՀ

 Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/polytech.am/