2020 – 2021 – «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը»

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության ավելի քան 35%-ը: Ֆերմերներն ու գյուղատնտեսության աշխատողներն աշխատանքի անվտանգության և առողջության առումով կանգնում են ամենամեծ մարտահրավերի առջև, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է տարբեր փոքր ֆերմերային տնտեսություններում և ձեռնարկություններում: Ջերմատնային արտադրության արագ աճը, հատկապես՝ Արարատի մարզում, պահանջում է հատուկ ուշադրություն աշխատանքի անվտանգության և առողջության խնդիրներին: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները…

2019-2023 – «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը

«Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագիրն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի համար» ՀԿ-ի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության և «Հիքս Բերնհամ էնդ Ուիլյամս» ՍՊԸ-ի հետ համատեղ: ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հիմնված է ընթացիկ և նախորդ նախագծերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք ՀՀ կառավարությունը, ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ…

2016 – Տեղական կարմիր մանրահատիկ ոսպարտադրություն Սոլակում
Սկսել ենք նվազագույնով, հասնելու ենք առավելագույնի

Ես` Ռաիսա Խաչատրյանս, համակարգում եմ Սոլակ համայնքի կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատանքները, որը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից 2011թ-ին:  Կազմակերպությունը զգալի ներդրում է ունեցել համայնքի գյուղատնտեսության կայուն զարգացման և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների աճեցման գործում:  Հպարտությամբ կարող եմ նշել, որ համատեղ արդյունավետ աշխատանքների  շնորհիվ հասել ենք նշանակալի հաջողությունների: 2016թ-ին ՀԿ-ի կողմից ստացա առաջարկ` Սոլակում սկսել…

2013 – Կանայք որպես փոփոխության գործոն` Հայաստանում գյուղի կանանց դերի ուժեղացում

Գյուղի կանանց միջազգային օր Մամուլի  հաղորդագրություն Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:30-ը, Մաշտոցի պուրակին հարող գյուղատնտեսական տոնավաճառում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կգործի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գյուղի կանանց միջազգային օրվան: Ցուցահանդես-վաճառքն իրականացնելու է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ՝ «Կանայք որպես փոփոխության գործոն` Հայաստանում գյուղի կանանց դերի ուժեղացում» ծրագրի շրջանակներում: Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են…

2002 – “Ամարանտ” – Հղի կանանց և երեխաների առողջության և սնուցման բարելավում

Ամարանտ (հավակատար) բույսն օժտված է արժեքավոր սննդարար հատկությամբ և հրաշագործ ուժով: Ներկայումս այս բույսի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ ինտերնետ կայքերից: Մենք ցանկանում ենք ներկայացնել Հայաստանում ամարանտի աճեցման հեռանկարների մասին ավելի շատ տեղեկություններ: Քանի որ երկրի բնակչության զգալի մասն ունի թերսնման խնդիր, և լիարժեք սնունդը շատ դեպքերում անմատչելի է, մենք ընտրել ենք ամարանտը` ելնելով վերջինիս բարձր սննդարար հատկանիշներից: Հայաստանի կլիմայական…