Հայաստանի վերաբերյալ զեկույցներ բարձր վտանգավորության թունաքիմիկատների (ԲՎԹ-ներ) մասին
Հայաստանի վերաբերյալ առաջին զեկույցը բարձր վտանգավորության թունաքիմիկատների (ԲՎԹ-ներ) մասին, 2020 թ.
2019 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն պատրաստել է երկրի զեկույց՝ նվիրված բարձր վտանգավորության թունաքիմիկատներին (ռուսերեն լեզվով)։ Զեկույցը ներառում է տեղեկատվություն դրանց կառավարման, դրանց կիրառումը աստիճանաբար դադարեցնելու գործընթացի խթանման, առկա այլընտրանքների, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսությունում ոչ քիմիական մոտեցումների (օրինակ՝ ագրոէկոլոգիայի) վերաբերյալ։ Ուսումնասիրությունն իրականացվել է «Աղտոտիչների վերացման միջազգային ցանցի» (IPEN) տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ Աշխատանքը ղեկավարել է ՀԿՀԱԱՇՄ -ի նախագահ, գիտությունների թեկնածու Ելենա Մանվելյանը։ Տեղեկատվությունը հավաքագրվել է երկրում թունաքիմիկատների կարգավորման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի (օրինակ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ ՀԱԱՀ-ի) հետ անհատական խորհրդակցությունների, ինչպես նաև գրականության ուսումնասիրության միջոցով։ Հայաստանում բարձր վտանգավորության թունաքիմիկատների բացահայտումը հիմնված է եղել «Պեստիցիդների դեմ պայքարի ցանց»-ի (PAN) կողմից 2019 թ. մարտին կազմված՝ բարձր վտանգավորության թունաքիմիկատների միջազգային ցանկի վրա։
ՀԿՀԱԱՇՄ-ն ԲՎԹ-ների մասին իր զեկույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) տարածաշրջանում քիմիական անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջին տարածաշրջանային տեղեկագրի համար։
Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը բարձր վտանգավորության թունաքիմիկատների (ԲՎԹ-ներ) մասին, 2026 թ.
Այս ուսումնասիրությունը պատրաստվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպության կողմից՝ «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN) աջակցությամբ, և ընդգրկում է 2023–2025 թվականների վերաբերյալ առկա տվյալները։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2026 թ․-ին՝ հիմնվելով օրենսդրության, պաշտոնական վիճակագրության և կառավարական աղբյուրների, գիտական և վերլուծական գրականության վերլուծության, ինչպես նաև պետական պաշտոնյաների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների վրա։ Արդյունքները ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ՝ առցանց սեմինարի (վեբինարի) ընթացքում։
Ամփոփագիր (հայերենով)
Շահագրգիռ կողմերի համար անցկացված վեբինարի շրջանակում ներկայացված նյութեր (հայերենով)
Զեկույցները պատրաստված են ռուսերենով (տե՛ս IPEN-ի կայքը՝ https://ipen.org/regional-hub/eecca/ )։