2019–2020 Հայաստանի գյուղական բնակավայրերում ջրի կառավարման մարտահրավերների լուծման իրականացման նախաձեռնում

Հայաստանն իր չոր կլիմայական պայմաններով լեռնային տեղանքի խոցելի բնական և ագրո-էկոհամակարգերով, երաշտներով և ջրային պաշարների անհավասար բաշխմամբ համարվում է համաշխարհային բնապահպանական փոփոխությունների նկատմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զգայուն երկրներից մեկը։ Փոքր ֆերմերները և հատկապես աղքատ կին ֆերմերները, ի թիվս այլ պատճառների, անհամաչափորեն կրում են կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները`անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների կամ դրանց բացակայության պատճառով: Ծրագիրն օգտագործել է համայնքահեն…

2019-2021 «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար»

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ի կողմից  տրվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի մեկնարկը։ Սույն 24–ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ.–ի հունվարի 1–ին, նպատակ ունի նպաստել Արարատյան դաշտում բնական ջրային պաշարների կայուն կառավարմանն` ընդլայնելով կանանց խմբերի մասնակցությունը համայնքի ջրային պաշարների վերահսկման գործընթացին` ջրամատակարարման…

2018-2019- Հայաստանում «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում սահմանված ազգային թիրախների վերանայում և «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի» իրականացում

  Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ – ԱՀԿ/եվրոպական տարածաշրջանային գրասենյակի  «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը ստորագրել է 1999թ.–ին։ Արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն, «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում նախնական թիրախները և նպատակային ժամկետները մշակվել են ՄԱԿ-ի ԵՏՀ–ի FinWaterWei ծրագրի շրջանակում` 2013-2014 թվականների ընթացքում և հաստատվել են 2014թ.–ի մայիսին կայացած Ջրային ռեսուրսների կառավարման հարցերով ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի նիստի կողմից: Արձանագրությունը պահանջում…

2015-2016 Ջրամատակարարման և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատում Հայաստանում

ՄԱԿ-ի ԵՏՀ – ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասարաչափ հասանելիության ապահովմանը: Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության…

2014 – Դիտակ համայնքի բնակչությունը` հանուն անվտանգ խմելու ջրի կորստի կանխման

Ծրագրով նախատեսված է բարելավել Արարատի մարզի Դիտակ համայնքի բնակչության համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը: Դիտակ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը կառուցվել է 1969 թ.-ին: Այն ներկայումս  քայքայված է, և ջրի կորուստը կազմում է 80%: Չնայած նրան, որ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա, այն  աշխարհագրորեն մեկուսացված է: Գյուղը զբաղեցնում է 217 հա տարածք: Որոշ տնտեսությունների տնամերձ հողամասերը (մոտ…

2012 – 2014 – Նպատակային ցուցանիշների սահմանման գործընթացը Հայաստանում` համաձայն <<Ջուր և առողջություն>> արձանագրության

Հայաստանի Հանրապետությունը 1992թ. ընդունված ՄԱԿ-ի ԵՏՀ <<Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային>> (Ջրային կոնվենցիա) կից <<Ջուր և առողջություն>> արձանագրությունը  ստորագրել է 1999թ. հունիսի 17-ին, Լոնդոնում: Այդ ժամանակվանից սկսվել է արձանագրության վավերացման գործընթացը: Արձանագրության շրջանակում Նպատակային ցուցանիշների և  դրանց կատարման ժամկետների սահմանման գործընթացին աջակցելու և արձանագրության իրականացման գործում փորձ ձեռք բերելու նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարությունը, արձանագրության…

2012 – Региональный семинар – Поднятие осведомленности в отношении Конвенции ЕЭК ООН по охране и использованию трансграничных водотоков и международных озер и Протоколу по проблемам воды и здоровья, и усиление роли гражданского общества в их продвижении и реализации

Общественные и неправительственные организации играют жизненно важную роль в разработке, внедрении и поддержке Водной конвенции и протокола. Это признается в статье 5 (i) Протокола: “доступ к информации и участие общественности в процессе принятия решений по вопросам воды и здоровья необходимы, среди прочего, в целях улучшения качества принимаемых решений и содействия их осуществлению, обеспечения осведомленности общественности о соответствующих вопросах, предоставления общественности…

2009-2010 -Ջրամատակարարման բարելավման նախագծի մոնիտորինգ Հայաստանի 4 գյուղերում

Համաձայն այս ծրագրի, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը (ՀԿՀԱԱՇՄ) վերահսկում էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ջրամատակարարման ծրագրի կատարման ընթացքը Արարատի մարզի Լանջազատ, Մրգավետ, Դվին և Վերին Դվին գյուղերում: Կազմակերպությունը հետևում էր նաև, որպեսզի չոտնահարվի անվտանգ և բավարար քանակությամբ ջուր ունենալու մարդկանց իրավունքը և չհասցվի որևէ վնաս շրջակա միջավայրին, ինչպես նաև բնակիչներին` նրանց վերաբնակեցման,…

2009 – Գյուղական աղքատ համայնքների ներուժի ստեղծումը – միջանկյալ հաշվետվություն (ELA)

Ծրագրի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում Տևողությունը` 2008 թ. հունվար – 2011 թ. հունվար Իրականացման վայրը` Կոտայք և Արարատ մարզերի 6 գյուղ Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> (WECF) միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացրած <<Ուժեղացում և տեղական գործողություններ>> (ELA) – <<Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում>> ծրագրի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն…