Հայտարարություն շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ հայտարարելու մասին
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ս/թ.-ի նոյեմբերի 1-ից հայտարարում է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ՝ Արմավիրի մարզի Ապագա և Ջրառատ և Արարատի մարզի Բերքանուշ համայնքներում ոռոգման ջրագծի և Արարատի մարզի Տափերական համայնքում խմելու ջրի ջրագծի անցկացման համար:
Կից ներկայացվում են Ապագա, Ջրառատ և Բերքանուշ համայնքների ոռոգման ջրագծի և Տափերական համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման ծավալաթերթերն ու նախագծերը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ.–ի նոյեմբերի 10-ը, ժամը 14:00–ն:
Հայտերը ներկայացնել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պող. 24բ, 3-րդ հարկ, հեռախոս՝ (+374 10) 52 36 04) կամ ուղարկել qnarikgrigoryan@mail.ru էլեկտրոնային հասցեին:
Ստորև ներկայացված են համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման ծավալաթերթն ու նախագիծը (սեղմել համայնքի անվան վրա՝ կցված փաստաթղթերը տեսնելու համար):
Ստորև ներկայացված են խմելու ջրի ջրագծի կառուցման ծավալաթերթն ու նախագիծը (սեղմել համայնքի անվան վրա՝ կցված փաստաթղթերը տեսնելու համար):