Հայաստանում ՋՌՀԿ բնագավառում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 11րդ հանդիպում

sc11logos

 Ամսաթիվ. Դեկտեմբերի 12, 2013թ.

Վայր. Երևան, “Ռեժանս” հյուրանոցային համալիր, Դավիթ Անհաղթի փող. 10/1

ՆԱԽՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

09:00-09:30 Սուրճ, մասնակիցների գրանցում

09:30-09:45 Հանդիպման բացում և օրակարգի ընդունում

Հանդիպման նպատակը և օրակարգի ընդունում – պրն. Վոլոդյա Նարիմանյան

Ողջույնի խոսք.

Ջոն Բարկեր, Հայաստանում ԵՄ պատ­վի­րա­կությա­ն, Գյուղատնտեսության, գյուղական զար­գաց­ման, անտառտնտեսության, ջրերի, շրջակա մի­ջավայրի և կլիմայի փոփոխության բնա­գա­վառ­ներում արտաքին համագործակցության հար­ցերով պատասխանատու

Ալիշեր Մամաջանով, Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի բնապահպանական հարցերի պատասխանատու

Տատյանա Եֆիմովա, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բնապահպանական հարցերի քարտուղարություն

Հայաստանի ջրային ոլորտի վերջին զարգացումները – պրն. Վոլոդյա Նարիմանյան

  • ԱՔԵ միջոցառումների ընթացքը,
  • Ջրի որակի մոնիտորինգի և գնահատման ԵՄ ՋՇԴ սկզբունքներին համահունչ համակարգի անցնելու աշխատանքային խմբի ստեղծում,
  • Հայաստանի վեց ջրավազանային կառավարման տարածքներում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանի ներդրման տեխնիկատնտեսական հետազոտություն

Մեկնաբանություններ տարբեր գերատեսչությունները ներկայացնող ղեկավար հանձնախմբի անդամների կողմից

09:45-11:00 Նիստ 1 – ՄԱԿ ԵՏՀ-ի “Ջուր և առողջություն” ծրագիր

  • Ներկայացումներ
  • Արձանագրության տարբեր ոլրոտներում թիրախների սահմանման բազային իրավիճակի վերլուծության արդյունքները – Վ. Սարգսյան, Տ. Օգանեզով, ազգային փորձագետներ (զեկույց1)(զեկույց2)
  • Հասարակական կազմակերպությունների համակարգման առաջին հանդիպման արդյունքները Է. Անախասյան, ““Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” ՀԿ (զեկույց)
  • Բազային իրավիճակի և թիրախների գերակա ուղղությունների սահմանման նկարագիրը – Մ. Կահեյն, ՄԱԿ ԵՏՀ փորձագետ

2. Քաղաքականության քննարկում

11:00-11:30 Սուրճիընդմիջում

11:30-13:00 Նիստ 1-ի շարունակություն – ՄԱԿ ԵՏՀ-ի “Ջուր և առողջություն” ծրագիր

1. Ներկայացումներ

  • Ղրղզստանի Հանրապետությունում թիրախների սահմանումը` հաշվի առնելով թիրախային ուղղությունների գերակայությունների սահմանումը – Է. Օրոլբաև, Ղրղզստանի Հանրապետության ազգային քաղաքականության երկխոսության համակարգող (զեկույց)
  • Ծանոթություն հիմնախնդրիների գերակայությունների քննարկմանը, ինչպես նաև թիրախների սահմանման, միջոցառումների ծրագրի և ցուցանիշների սահմանման հետագա գործընթացին – Ա. Մամաջանով, ՄԱԿ ԵՏՀ (զեկույց)

2. Քաղաքականության քննարկում – Արձանագրության` Հայաստանի Հանրապետության համար գերական թիրախային ուղղությունների սահմանման շուրջ մտքերի փոխանակում, ինչպես նաև ծրագրի աշխատանքային խմբին լիազորում` նախաձեռնել թիրախների և դրանց ժամկետների նախագծի մշակման աշխատանքները

3. Ղեկավար հանձնախմբի որոշում(ներ)

13:00-14:00 Ճաշ

14:00-16:00 Նիստ 2 – ՏՀԶԿ. ջրերի կառավարման տնտեսական մեխանիզմները

1. Ներկայացումներ (զեկույց)

  • Բարեփոխումների առաջարկվող տարբերակների ազդեցությունների գնահատման թարմացված արդյունքների ներկայացում
  • Բարեփոխումների նախապայմանների և դրանց իրականացման առաջարկվող քայլերը. Արդյունքների և ձևավորված առաջարկությունների ներկայացում և քննարկում

2. Քաղաքականության քննարկում
3. Ղեկավար հանձնախմբի որոշում(ներ)

16:00-16:30 Սուրճի ընդմիջում

16:30-18:00 Նիստ 3 – Հայաստանում ընթացող տեխնիկական աջակցության այլ ծրագրերի համագործակցություն, հանդիպման փակում

1. Ներկայացումներ

  • ԵՄ “Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն” ծրագիր – Վահագն Տոնոյան (10 րոպե) (զեկույց)
  • Գերմանական “Վերակառուցման կրեդիտային հաստատություն” բանկի “Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում” ծրագիր – Գունտեր Ռեդմեր (10 րոպե) (զեկույց)
  • ԱՄՆ ՄԶԳ “Մաքուր էներգիա և ջուր” ծրագիր – Լիլիթ Հարությունյան (10 րոպե)(զեկույց)
  • ՄԱԶԾ/ԳԷՖ “Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատում” ծրագիր – Լուսինե Թասլակյան (10 րոպե)(զեկույց)
  • Այլ կազմակերպությունների և ծրագրերի ներկայացուցիչները ղեկավար հանձնախմբին կտեղեկացնեն իրենց միջոցառումների վերաբերյալ

Պրն. Նարիմանյանը կվարի սույն նիսը և մեկ անգամ ևս կամփոփի օրակարգի նախորդ հարցերի շրջանակներում ղեկավար հանձնախմբի կողմից ընդունված որոշումները

18:00-21:00 Հյուրասիրություն

P1040121