2019-2021 «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար»

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ի կողմից  տրվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի մեկնարկը։ Սույն 24–ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ.–ի հունվարի 1–ին, նպատակ ունի նպաստել Արարատյան դաշտում բնական ջրային պաշարների կայուն կառավարմանն` ընդլայնելով կանանց խմբերի մասնակցությունը համայնքի ջրային պաշարների վերահսկման գործընթացին` ջրամատակարարման…

2018-2019- Հայաստանում «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում սահմանված ազգային թիրախների վերանայում և «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի» իրականացում

  Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ – ԱՀԿ/եվրոպական տարածաշրջանային գրասենյակի  «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը ստորագրել է 1999թ.–ին։ Արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն, «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում նախնական թիրախները և նպատակային ժամկետները մշակվել են ՄԱԿ-ի ԵՏՀ–ի FinWaterWei ծրագրի շրջանակում` 2013-2014 թվականների ընթացքում և հաստատվել են 2014թ.–ի մայիսին կայացած Ջրային ռեսուրսների կառավարման հարցերով ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի նիստի կողմից: Արձանագրությունը պահանջում…